Բողոքի ակցիա լոնդոնյան տաճարում՝ ի պաշտպանություն Pussy Riot-ի
Աշխարհ
«Գրավի՛ր Լոնդոնը» շարժման 4 ակտիվիստներ կապել են իրենց Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարի ամբիոնին. հաղորդում է Reuters-ը:
Շարժման տարածած հաղորդագրության համաձայն՝ ակցիայի նպատակներից մեկը Pussy Riot խմբի անդամներին իրենց համերաշխությունը հայտնելն է, որոնց՝ Մոսկվայում՝ Քրիստոս Ամենափրկչի տաճարում կատարած պանկ աղոթքի պատճառով խուլիգանության մեղադրանքով դատապարտել էին 2 տարվա ազատազրկման:
Չորս կանայք, որոնցից մեկը հաշմանդամի սայլակի մեջ է եղել, երեկոյան աղոթքի ժամանակ մտել են եկեղեցի և շղթաներով իրենց կապել ամբիոնին և սկսել աղոթք կարդալ՝ մեղադրական կոչեր ուղղելով եկեղեցական իշխանություններին:
Facebook սոցիալական կայքում տարածած իրենց հաղորդագրության համաձայն՝ այդ կերպ նրանք իրենց բողոքն են արտահայտել եկեղեցական իշխանությունների դեմ:
Բողոքի ակցիան տևել է 4 ժամ և միայն ձերբակալման սպառնալիքի տակ են կանանց ստիպել ցրվել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ