Հայաստանը Թուրքիային է հանձնել 2 քուրդ զինյալի. Rudaw
Համաշխարհային ՄամուլՔրդական Ժողովրդական պաշտպանության ուժերը (HPG) հայտնել է, որ Քրդական բանվորական կուսակցության անդամներ Աթիլլա Չիչեքը` «Լեհենգ» մականունով, ու Հուսեյն Յըլդըրըմը` «Ալիշեր» մականունով, այսօր Հայաստանի կողմից հանձնվել են Թուրքիային, հաղորդում է քրդական Rudaw.net լրատվամիջոցը։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը սահմանին իրականացված գործողության ընթացքում գերի է վերցրել HPG-ի զինծառայողներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյն Յըլդըրըմին։
Քրդական բանվորական կուսակցության ռազմական թեւը՝ HPG-ն, հայտարարել է, որ Չիչեքն ու Յըլդըրըմը Թուրքիային են հանձնվել Հայաստանի կողմից։
HPG-ն հայտնում է, որ «իր զինյալները հայկական կողմում են հայտնվել 1 տարի առաջ, կոնֆլիկտից խուսափելու համար իջեցրել են զենքերը, որից հետո բերման են ենթարկվել: Այս տարվա փետրվարի 23-ին Հայաստանում դատարանը նրանց ազատ է արձակել, սակայն դրանից հետո նրանց նորից բռնել են և հանձնել Թուրքիային»: