ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով երկարաձգել է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Աֆղանստանում
Աշխարհ
ՄԱԿ-ի ԱԽ-ն մեկ տարով երկարացրել է ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ միջազգային զորքերի ներկայությունն Աֆղանստանում. հայտնել է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին. գրում է Новости-Грузия-ն:
Ըստ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաևձի՝ Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերն այնտեղ կկարողանան մնալ մինչև 2013 թվականի հոկտեմբերի 13-ը:
Բացի այդ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամ պետությունները ողջունեցին մինչև 2014 թվականը փուլային տարբերակով Աֆղանստանի անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունն այդ պետության կառավարական ուժերին փոխանցելու մասին համաձայնագիրը:
Աֆղանստանի գործողություններին մասնակցում է հակաահաբեկչական կոալիցիայի բազմազգ կազմը, որը ղեկավարում են ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ISAF կազմը ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ :


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ