Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հասել է 100 հազարի
Թուրքիա
Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների թիվը հասել է 100 հազարի՝ այս մասին հաղորդում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը (AFAD). փոխանցում է TRT Haber-ը։
Թուրքական Հաթայ, Շանլըուրֆա, Ղազըանթեփ, Քահրահանմարաշ քաղաքներում գործում է սիրիացիների համար նախատեսված ընդհանուր առմամբ 10 վրանային քաղաք։
Նշենք, որ Սիրիայում 2011 թվականի մարտ ամսից մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության զոհ է դարձել մոտ 20 հազ. մարդ, ավելի քան 230 հազ. մարդ դարձել է փախստական, մոտ 3 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)