Թուրքերը ստիպել են հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել (լրացված)
Հայաստան
Թուրքական իշխանությունները հոկտեմբերի 15-ին ստիպել են վայրէջք կատարել Արևելյան Թուրքիայի տարածքով թռչող հայկական քաղաքացիական ինքնաթիռը. այս մասին հաղորդում է Agence France Press-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Անկարան բացատրել է իր գործողությունները հայկական օդանավի բեռը ստուգելու անհրաժեշտությամբ:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում:
Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը, ինքնաթիռը Երևանից ուղևորվում էր Հալեպ։
Թուրքիայի իշխանությունները երեկ երեկոյան փակել են իրենց օդային տարածքը սիրիական բոլոր քաղաքացիական օդանավերի համար. այս մասին այսօր հաղորդում է Associated Press–ը: Սա Անկարայի պատասխանն էր Սիրիայի իշխանությունների այն որոշմանը, ըստ որի՝ թուրքական ուղևորատար ինքնաթիռների թռիչքը Սիրիայի օդային տարածքում արգելվել էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)