ԵՄ ԱԳՆ ղեկավարները Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ են ընդունել
Մերձավոր Արևելք
ԵՄ 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում հաստատել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հերթական՝ 18-րդ փաթեթը. այս մասին հաղորդում է Agence France Press գործակալությունը։
Ըստ դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների՝ սիրիական ռեժիմի վրա հետագա ճնշման միջոցառումները ներառում են արգելք սիրիական ավիանըկերությունների ինքնթիռների վայրէջքի և թռիչքի վրա ԵՄ երկրներում, ինչպես նաև երրորդ երկրների միջոցով Դամասկոսին օդային և ծովային ճանապարհներով մատակարարվող զինամթերքի ապահովագրության ֆորմալ արգելք։
Բացի այդ՝ ֆիզիկական անձանց «սև ցուցակում» կհայտնվի ևս 28 սիրիացի պաշտոնատար անձ։ Այժմ՝ այս որոշումից հետո, ԵՄ պատժամիջոցները վերաբերում են Ասադի շրջապատից 181 մարդու։ Երկուշաբթի օրը ԵՄ կողմից ընդունված պատժամիջոցները ենթադրում են նաև երկու սիրիական ընկերության հաշիվների սառեցում, ինչն ընդլայնել է ԵՄ «սև ցուցակը» մինչև 54 ընկերության և պետական կառույցի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ