«Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կգնա Ուկրաինայի ճանապարհով». ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյեր
ԱշխարհԱՄՆ կառավարությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, բայց մենք չենք կարող Հայաստանին զենք տրամադրել, որը կհայտնվի Ռուսաստանի ձեռքում։ Այս մասին հայատարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերը:
«Հետեւաբար, ինչ-որ իմաստով մեր ձեռքերը կապված են։ Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կգնա Ուկրաինայի ճանապարհով և «հակահարված կտա Ռուսաստանին»։ Ես չէի ցանկանա, որ երկիրը վերադառնա Խորհրդային Միության ժամանակներին»,- ասել է հայկական արմատներ ունցեող կոնգրեսականը:
Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին զենք վաճառելու հարցը: