Թուրքիայում զննում անցնելուց հետո հայկական ինքնաթիռը շարունակել է թռիչքը
Հայաստան
Թուրքիայում ավարտվել է Հալեպ հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի զննումը. այն վայրէջք էր կատարել Էրզրում քաղաքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Օդանավում չի հայտնաբերվել որևէ կասկածելի բան և նրան թույլ են տվել շարունակել թռիչքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ թուրքերը կանգնեցրել են Երևանից Հալեպ թռչող հայկական ինքնաթիռը՝ զննում կատարելու նպատակով։ Air Armenia ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանն իր հերթին հաղորդել է, որ զննումը պլանային էր։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)