Թուրքիան նախապես տեղեկացրել էր հայկական ինքնաթիռի զննման մասին. Քաղավիացիա
Հայաստան
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարություն է տարածել՝ կապված Էրզրում քաղաքում հայկական ինքնաթիռի վայրէջքի հետ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետությունից Սիրայի հայկական համայնքին հումանիտար օգնություն է տրամադրվում:Դեռևս անցած շաբաթ թուրքական ավիացիոն իշխանությունները AIR Armenia ավիաընկերությանը տեղեկացրել էին , որ եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, պետք է վայրէջք կատարի Թուրքիայի Էրզրումի օդանավակայանում և իրականացվի բեռի վերազննում:
Ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը, և ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել այդ օդանավակայնում վայրէջք կատարելը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն ավարտվել է Հալեպ հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի զննումը. այն վայրէջք էր կատարել Էրզրում քաղաքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)