Վաշինգտոնն արդյունավետություն է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից
Հայաստան
«Վաշինգտոնն արդյունավետություն և խաղաղ համաձայնագրի ստորագրում է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական հադիպումից»,-այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը. փոխանցում է ИА REGNUM-ը։
Նա նաև նշել է, որ նախագահների հերթական հանդիպումը կարող է օգտակար լինել և վերջանալ խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է լուծվի կողմերի միջև ԵԱՀԿ ՄԽ-ի մասնակցությամբ»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի