Վաղը պետք է արտադրվի, այսօր վաճառվում է
Տնտեսություն
Վահե Պետրոսյանը facebook սոցցանցի իր էջում ավելացրել է լուսանկար, որտեղ պարզորոշ երևում է, որ շուկայում հայտնվել է «Մարիաննա» ընկերության թթվասեր սխալ ժամկետով։ Այն պետք է արտադրվեր վաղը՝ 16.10.2012 թվականին, բայց այսօր այն վաճառքում է։
Օգտատերը նաև նկատում է, որ դեռ ոչ շատ վաղուց նշված խնդիրը ձվերի շուկայում էր, իսկ հիմա էլ կաթնամթերքում և հարց է բարձրացնում՝ իսկ ու՞ր են նայում սպառողների շահերի պաշտպանները և այլ պատկան մարմինները: Թե՞ Հայաստանում գործում է որոշակի ժամանակի մեքենա, որը թույլ է տալիս այսօր վաճառել այն, ինչ արտադրվելու է վաղը։



















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի