Աֆրիկյան միությունն առաջին անգամ կին է գլխավորում
Աշխարհ
Հարավաֆրիկյան հանրապետության կառավարության նախկին նախարար Նկոսազանա Դլամինի-Զուման այսօր երդում է տվել Աֆրիկյան միության ղեկավարի պաշտոնում. այս մասին հաղորդում է BBC-ն։ Նշենք, որ Դլամինի-Զուման ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի նախկին կինն է։ Նա այս պաշտոնը զբաղեցրած առաջին կինն է դարձել։
Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նկոսազան կգլխավորի մայրցամաքի առավել սուր խնդիրների լուծման ուղիների որոնման գործընթացը, այդ թվում՝ Մալիում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հակամարտությունների լուծման ուղղությամբ։
Նշենք նաև, որ իր քաղաքական կարիերայի ընթացքում Դլամինի-Զուման գլխավորել է առողջապահության, միջազգային հարաբերությունների և ներքին գործերի նախարարությունները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ