The Daily Telegraph. Փհենյանի գլխավոր հրապարակից հեռացվել են Լենինի և Մարքսի պատկերները
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսկորեական իշխանությունները հեռացրել են Կարլ Մարքսի և Վլադիմիր Լենինի պատկերները Փհենյանի գլխավոր հրապարակից. հաղորդում է The Daily Telegraph-ը: Ենթադրվում է, որ դա կարող է կապ ունենալ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության քաղաքական ուղղության փոփոխության հետ. կարծում է թերթը:
Կոմունիստական առաջնորդների պատկերները գտնվում էին Կիմ Իր Սեն հրապարակում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ տեղի են ունենում երկրի գլխավոր շքերթներն ու պաշտոնական միջոցառումները:
The Daily Telegraph–ը, հղում կատարելով ԿԺԴՀ-ի լրատվական աղբյուրներին, հաղորդում է, որ առաջնորդների պատկերների ապամոնտաժումը տեղի է ունեցել ամռանը՝ առանց որևէ ակնհայտ պատճառների:
Այդ քայլը ձեռնարկվել է Հյուսիսային Կորեան ղեկավարող Կիմ Չեն Ինի կողմից որպես զգուշավոր փորձ և միտում ունի հյուսիսկորեական հասարակությունը դարձնել ավելի բաց և ռազմական վերնախավից ավելի անկախ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում