Դոլար տպող սարքի վարձակալության ժամկետը վերջանում է
Աշխարհ
2012թ.-ի դեկտեմբերի 21-ին վերջանում է ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Համակարգին տրված փող տպող սարքի վարձակալության ժամկետը: Այն տրվել էր ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից 1913թ.-ին: Վարձակալության ժամկետի երկարացման նպատակով այս տարվա դեկտեմբերի 21-ին ԴՊՀ-ին անհրաժեշտ կլինի ոչ միայն ստանալ ԱՄՆ սենատի ներկայացուցիչների մեծ մասի հավանությունը, այլ նաև ԱՄՆ-ի 50 նահանգների օրենսդիրների ձայների ¾-ը:
Ոչ մեկի համար էլ նորություն չի, որ գործարքը հեշտ չի կայանա` հաշվի առնելով համատարած պարտքերը և ոսկու հետ չհամադրված դոլարի արժեզրկումը: Ոսկյա սերտիֆիկատները, որը ԴՊՀ-ին տրվում է դոլար թողարկելու համար, պետք է մարվեն ոսկով, որը ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային Ֆոնդն արդեն վաղուց չունի:
Զարմանալի չէ, որ մայաների օրացուցյցը վերջանում է հենց 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին: Ամերիկյան դոլարի անկումը թե’ ֆինանսական և թե’ քաղաքական մեծ ճգնաժամ է բերել և, որպեսզի դուրս գան այդ վիճակից ԱՄՆ ստիպված է պատերազմական գործողություններ իրականացնել, կամ ամենաքիչը ապակայունացման քաղաքականություն հրահրել, որի համար գրեթե ոչ մի բան պետք չէ անել: Մնում է միայն կոնկրետացնել իրադարձությունների ժամկետները, որի վերջը լինելու է այս տարվա դեկտեմբերի 21-ին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ