Իլոն Մասկը ենթադրել է, թե ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում
ԱշխարհԳործարար Իլոն Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, Twitter-ի իր էջում կիսվել է իր ենթադրություններով, թե ինչ պայմաններով կարող է խաղաղություն կնքվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Մասկը նշել է հնարավոր զինադադարի չորս հիմնական պարամետր.
1) Նոր քվեարկություն Ուկրաինայի օկուպացված շրջաններում ՄԱԿ-ի հսկողության ներքո. «Ռուսաստանը լքում է դրանք, եթե այդպիսին լինի բնակիչների ընտրությունը»:
2) Ղրիմը «պաշտոնապես» մնում է Ռուսաստանի կազմում, ինչպես եղել է 1783 թվականից («մինչև Խրուշչովի սխալը»,- գրել է Մասկը)։
3) Երաշխավորվում է ջրի մատակարարումը Ղրիմ։
4) Ուկրաինան մնում է չեզոք պետություն:
Մասկը ենթադրել է, որ դա «ամենահավանական» սցենարն է: Նա նաև իր հետևորդներին հրավիրել է աջակցել կամ հերքել իրեն։ Նշվում է, որ հարցմանը մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ, «այո» է քվեարկել նրանց 54,5%-ը։