Մասնակի զորակոչից հետո Ղազախստան է մեկնել ավելի քան 200 հազար ՌԴ քաղաքացի
Ռուսաստան
Ռուսաստանում մասնակի զորակոչի մասին հայտարարությունից հետո Ղազախստան է մեկնել ավելի քան 200 հազար ՌԴ քաղաքացի:
Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ՆԳ նախարար Մարատ Ախմետժանովը, փոխանցում է Zakon.kz-ը:
Վերջին օրվա ընթացքում Ղազախստան է ժամանել 7000 ռուսաստանցի, իսկ երկիրը լքել է 11 հազար մարդ:
Նախարարի խոսքով, իրավիճակը սահմանին գտնվում է վերահսկողության ներքո, անցակետերում դրությունը կայուն է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)