Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ նախագահին
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառույցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին եւ քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայ բարեգործական ընդհանուր միության մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլը եւ հեռանկարները, անդրադարձել արտաքին քաղաքականության որոշ հիմնախնդիրների:
Սահակյանի խոսքով՝ Հայ բարեգործական ընհանուր միությունը հայկական ամենահին կազմակերպություններից մեկն է, որն անգնահատելի դերակատարություն ունի Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում: Շոշափելի է կազմակերպության ներդրումը նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման եւ հայրենիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման գործում:
ԼՂՀ ղեկավարը նշել է, որ Արցախում շահագրգռված են կազմակերպության հետ կապերի հետագա խորացման ու փոխգործակցության ընդլայնման մեջ, որի համար կանեն հնարավոր ամեն ինչ:
Հանդիպման վերջում Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան