1812 թ. Հայրենական պատերազմի հերոսներին «հավերժացրած» արվեստագետը
Գիտություն և Մշակույթ
Նախօրեին Լոնդոնում հարգանքի տուրք մատուցվեց ի հիշատակ անվանի գեղանկարիչ Ջորջ Դոուի /1781-1829/։ Մեծարման արարողությունը տեղի է ունեցել Սբ.Պողոս տաճարում, որտեղ և ամփոփված է մեծանուն արվեստագետի աճյունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Նշենք, որ Դոուի մահվան տարելիցին նվիրված այս միջոցառումը կազմակերպվել է ՌԴ դիվանագիտական առաքելության և Բրիտանիայի արվեստագետների համայնքի ջանքերով. այն մի մասնիկ է 1812 թ. հայրենական պատերազմի 200-ամյա հոբելյանի ծրագրի։
Հիշեցնենք, որ Ջորջ Դոուին հայտնի է իր՝ ռուս կայսր Ալեքսանդր 1-ի կողմից պատվիրված 1812 թ. Հայրենական պատերազմի մասնակիցների ավելի քան 300 դիմանկարներ։ Դրանք առաջին անգամ ցուցարդվել են Սանկտ Պետերբուրգի ռազմական պատկերասրահի ձմեռային պալատում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել