«Ժողովուրդ». Արա Աբրահամյանի խայտառակությունը
Հայկական Մամուլ
Արա Աբրահամյանը պարզապես ծիծաղելի դրության մեջ է գցել և´ իրեն, և´ Սերժ Սարգսյանին: Նրա ղեկավարած Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարել է նախագահի ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Ու սա այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների գործընթացը դեռ չի մեկնարկել, ավելին, Ս. Սարգսյանը չի հայտարարել իր առաջադրվելու մասին:
Ի վերջո, պետք չէ բացառել, որ Ս. Սարգսյանը հանկարծ չառաջադրի իր թեկնածությունը: Հավանաբար Ս. Աբրահամյանն այսպես որոշել է բոլորից առաջ ընկնել ու առաջինը հայտարարել Ս. Սարգսյանին սատարելու մասին: հիշեցնենք որ, ԱԽՔ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դեռ 2008թ.-ին էր նման հայտարարություն արել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանը 1,5 մլրդ դոլարի պարտք ունի ՌԴ բանկերից մեկին: Արդյունքում նա որոշել է վաճառել այնտեղի ունեցվածքն ու տեղափոխվել Հայաստան: Աբրահամյանի տեղակալ Արամ Գ. Սարգսյանը, սակայն, հերքել է այս լուրերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ