«Ժողովուրդ». Սրտնեղած երկրորդ նախագահը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ'ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սրտնեղած է իր երբեմնի ամենավստահելի մարդուց' Սերժ Սարգսյանից: Ավելին, իր մտերմիկ շրջապատում վերջերսդժգոհել է, որ Ս. Սարգսյանը տարիներ շարունակ Վիկտոր Դալլաքյանին հովանավորել է, որպեսզի վերջինս դաժան քննադատի իրեն: Թերթը նշում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, նրա վրա դրված են նաև Աժում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պարտականությունները: «Ժողովուրդը» փորձել է ստացված տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա դարձյալ չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ