«ՉԻ». Արմեն Գևորգյանը՝ ՀՀ վարչապե՞տ
Հայկական Մամուլ
Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է:
Չնայած այն բանին, որ և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթև են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար:
Խոսակցության ընթացքում «կողմերը» եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գևորգյանն իրենց իմացած կադրերից ւավագույնն է, ով գիտի պահել ընդունված խաղի կանոնները և որևէ ձևով չի անցել այդ կանոնների վրայից:
Հենց այս առավելության համար էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Գևորգյանի հնարավոր նշանակման տարբերակները:
Ի դեպ, սեփական պաշտոնանկության մասին լուրերին արդեն իսկ շատ թեթև է սկսել վերաբերվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանն այն է, որ վերջինս իր մտերմիկ շրջապատում հաճախ է սկսել| բարձրաձայնել, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և որ ինքը հետագայում էլ ցանկացած ոլորտում կարող է իրեն արդարացնել:
«ՉԻ»–ն նկատում է նաև, որ չի բացառվում Տիգրան Սարգսյանին նորից Կենտրոնական բանկ գործուղեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ