«Իրատես de facto». ՀԱԿ-ը ընտրություններին սեփական թեկնածուով հանդես կգա
Հայկական Մամուլ
ՀԱԿ-ը նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով է հանդես գալու: Թերթի տեղեկությունների համաձայն, կոնգրեսականների գերակշիռ հատվածն այս դիրքորոշման կողմնակիցն է՝ հստակ պնդելով, որ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը խիստ անհեռանկար քայլ կլինի:
Ավելին, վերջիններս հակված են, որ այդ թեկնածուն լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, այլապես խժդժությունների նոր ալիք կբարձրանա: Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այսօր ՀԱԿ-ում ոչ մեկը չգիտի, թե ինչ թեկնածուով ու ինչպիսի ձևաչափով են նախագահի ընտրություններին մասնակցելու, քանի որ Տեր-Պետրոսյանն էլ կամուկացի մեջ է՝ առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Մտածմունքները, ըստ թերթի աղբյուրի, կավարտվեն, երբ դաշտում մյուս խաղացողները ևս հստակ դիրքորոշում հայտնեն: Սակայն ձգձգումը միայն այս հանգամանքով չի պայմանավորված, կա նաև դրսի գործոնը, այլ խոսքով՝ «դաբրոն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ