«Հրապարակ». Գյումրիում «հրեշտակ ոստիկանների» մասնաճյուղ կբացեն
Հայկական Մամուլ
Առաջիկայում բարետես, բարեկիրթ կին ոստիկաններ կհայտնվեն նաև Գյումրիի փողոցներում: Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ ոստիկանությունում հրավիրած օպերատիվ խորհրդակցության ժամանակ Վովա Գասպարյանը Շիրակի մարզային բաժնի պետին և Գյումրիի բաժնի պետին հանձնարարել է նորմալ ջահելներ հավաքել` Գյումրիում «հրեշտակ ոստիկանների» մասնաճյուղ բացելու համար: Թե քանի բարեկիրթ երիտասարդ կկարողանան անդամագրել, հայտնի չէ: Առավել ևս, որ նրանք Գյումրիում այնքան էլ լավ համբավ չունեն, և գյումրեցիները հույսեր են փայփայում, որ Վարդանիկից հետո կփոխվեն նաև ոստիկանության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ:
Իհարկե, համակարգում մշտապես կրճատումներ լինում են, ինչը կոչվում է ուռճացված հաստիքների թեթևացում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ