Իսրայելի խորհրդարանը քվեարկել է ինքնալուծարման կողմ
Աշխարհ
Հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Իսրայելի խորհրդարանը հաստատել է կառավարության կողմից առաջ քաշած խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին օրինագիծը:
Նոր ընտրությունները նշանակվել են 2013թ. հունվարի 22-ին: Քվեարկությանը նախորդել էին բազմաթիվ բանավեճեր, որոնց ընթացքում վարչապետ Բենիամին Նաթանյահուն ներկայացնում էր իր կառավարության ձեռքբերումները, իսկ ընդդիմությունն իր հերթին քննադատում էր նրան:
Երկրի խորհրդարանի լուծարման մասին որոշումը Նաթանյահուն կայացրել էր հոկտեմբերի 9-ին: Դրա հիմքում ընկած էին ազգային բյուջեի ձևավորման շուրջ իշխանությունների ունեցած տարաձայնությունները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ