Ասիական ֆոնդային շուկաների ինդեքսները նվազել են Կիմ Չեն Իրի մահվան ֆոնին. «The Wall Street Journal»
Աշխարհ
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ֆոնդային շուկաների ինդեքսները կտրուկ նվազել են։ Հարավկորեական «KOSPI»–ին նվազել է 4,87%–ով, երբ հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը մահացել է։
Ավելի քան 2.5%–ով նվազել է Շանհայի ֆոնդային բորսայի՝ «SSE»-ի ինդեքսը, Հոնգ Կոնգը նվազեցրել է «Seng»–ը, ճապոնական «Nikkei» և «Topix»–ը՝ նույնպես։
Վերոնշյալ տարածաշրջանում պոտենցիալ ֆինանսական անկայունության սպառնալիքի պատճառով Հարավային Կորեայի ֆինանսների նախարարությունում այսօր առավոտյան արտակարգ նիստ է հրավիրվել՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը մահացել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 08։30–ին, երկրի մարզերից մեկում՝ կատարած այցի ժամանակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ