Ինչպե՞ս են մեկնաբանում Կրեմլում Ուկրաինայի վրա վերջին զանգվածային հրթիռակոծությունները
Ռուսաստան
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է այսօր առավոտյան ռուսական զինուժի կողմից Ուկրաինայի մի շարք քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի զանգվածային հրթիռակոծության դեպքերը:
Նա նշել է, որ այդ ամենը տեղի է ունենում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում:
«Այս ամենը տեղի է ունենում հատուկ ռազմական գործողության շրջանակներում: Իհարկե, օպերացիայի հիմնական կետերը չեն կարող իրականացվել առանց գլխավոր հրամանատարության իրազեկման: Պետք է սպասենք պաշտպանության նախարարության մեկնաբանությանը»,- ասել է նա:
Միաժամանակ, Պեսկովը վերահաստատել է, որ հատուկ ռազմական գործողության կարգավիճակը փոփոխության չի ենթարկվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)