Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ 

Բնապահպանները պահանջում են փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվությունները կասեցնել

Հասարակություն

ՀՀ բնապահպանության նախարար
Ա. Հարությունյանին
Կրկնօրինակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին

Հինգ օր առաջ՝ 11 հոկտեմբերի 2012 թվականին արված հայտարարությամբ, մի շարք բնապահպանական քաղաացիական նախաձեռնություններ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրել էին այսպես կոչված «փոքր ՀԷԿ-երի» կառուցման ծրագրի վերաբերյալ պահանջներ' դրանց կատարման համար սահմանելով կոնկրետ ժամկետներ:

Նույն օրը բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում նախարարը հրահանգել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Գետահովիտ համայնքում կառուցված եւ կառուցվող «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերը:

Մենք գտնում ենք, որ նշված ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն տրամադրելու շրջանակներում նշված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի առնվազն'

ա/ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երի ՇՄԱԳ-ի փորձաքննությունն իրականացրած փորձագետների եւ փորձաքննական եզրակացությունները հաստատած բնապահպանության նախարարի գործողությունների օրինականության հարցերը,

բ/ պետական պաշտոնյաների եւ մասնավոր ընկերությունների անօրինական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությանը եւ Գետահովիտ համայնքին պատճառված էկոլոգիական եւ տնտեսական վնասի չափերը,

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ միայն Գետահովիտ համայնքով փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրը չի կարող սահմանափակվել: Անհրաժեշտ է կատարել վճռական եւ համալիր քայլեր այդ օբյեկտների ունեցած բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ազդեցությունները ուսումնասիրելու եւ գնահատման համապատասխան չափորոշիչներ մշակելու ուղղությամբ:

Մենք պնդում ենք այն պահանջը, որ պետք է անհապաղ եւ անվերապահորեն կասեցվեն կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվությունները, մինչեւ մշակվեն փոքր ՀԷԿ-երի ունեցած բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ազդեցության համալիր եւ գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություններ: Ավելին, մեթոդաբանության մշակումից հետո պետք է վերագնահատվեն արդեն իսկ գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի գործարկման թույլատրելիությունը' ելնելով մշակված համալիր չափանիշներից:

Վերահաստատելով մեր առաջին հայտարարությամբ ներկայացված պահանջները՝

1. Բնապահպանության նախարարին ու նախարարության պատասխանատու պաշտոնյաներին հորդորում ենք անհապաղ՝ մեկ-երկու օրվա ընթացքում, սկսել «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերն ուսումնասիրող աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակի սահմանումը.

2. Ընթացիկ շաբաթվա մեջ նախաձեռնել, որպեսզի ՀՀ վարչապետի կողմից ձեւավորվի նոր' միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ոլորտը եւ կմշակի փոքր ՀԷԿ-երի՝ շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ազդեցությունների գնահատման համալիր մեթոդաբանություն:

Միջգերատեսչական աշխատանքային խմբում պետք է առնվազն ներկայացված լինեն բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան ոլորտի մասնագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

3. Մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկել վարչարարական միջոցներ՝ արդեն իսկ կառուցման թույլտվություն ստացած փոքր ՀԷԿ-երի շինարարության գործընթացները կասեցնելու ուղղությամբ՝ մինչեւ դրանց ազդեցության գնահատման համալիր մեթոդաբանության մշակումը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ գրավոր պատասխան:

Հ. Գ. Փոքր ՀԷԿ-երին առնչվող մեր հայտարարություններում առաջ քաշված պահանջների իրավական, բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական հիմնավորումների մասին տեղեկանքը կներկայացնենք լրացուցիչ:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն,
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
«Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնություն

16.10.2012թ.

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին
Ամենադիտված