Եթե Ուկրաինան շարունակի ահաբեկչությունները, մեր պատասխանը լինելու է կոշտ ու համարժեք. Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի անդամների հետ անցկացրել է հերթական խորհրդակացությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պարզապես անհնար է անպատասխան թողնել Կիևյան ռեժիմի հանցագործությունները»,-հանդիպման ժամանակ ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:
Նրա խոսքով, Կիևի ռեժիմն իր գործողություններով փաստացի «իրենց դրել է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միևնույն խաղատախտակի վրա»:
Պուտինը նաև անդրադարձել է այսօր ռուսական բանակի իրականացրած հրթիռակոծություններին.
«Գերճշգրիտ զենքով այսօր առավոտյան զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական և հաղորդակցական ենթակառուցվածքներին: Եթե Ուկրաինան շարունակի ահաբեկչություններ իրականացնել ՌԴ տարածքում, մեր պատասխանը լինելու է կոշտ և այդ սպառնալիքի ծավալին համարժեք»,-ընդգծել է ՌԴ նախագահը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)