Քլինթոնն իր վրա է վերցրել Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանի մահվան պատասխանատվությունը
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովման համար, այդ թվում և՝ Բենղազիի հյուպատոսարանի համար, որտեղ անցյալ ամիս սպանվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը:
ԱՄՆ-ի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Քլինթոնը նշել է, որ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը մասնակցություն չեն ցուցաբերում դիվանագետների անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու մեջ:
Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանության բացահայտումը դարձել է ԱՄՆ-ում նախընտրական արշավի հիմնական թեմաներից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)