ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիայի հարևաններին հետևել Թուրքիայի օրինակին
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարևան հանրապետությունները պետք է Թուրքիայի օրինակով խիստ վերահսկողություն հաստատեն իրենց օդային տարածքի վրա, որպեսզի անհրաժեշտության դեպքում կասկածելի ինքնաթիռին պարտադրեն վայրէջք կատարել. այս մասին հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում։ «Մենք Սիրիայի բոլոր հարևաններին կոչ ենք անում աչալուրջ լինել իրենց օդային տարածքների օգտագործման հարցում, հատկապես հիմա, երբ մենք կոնկրետ օրինակ ունենք»,-այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը. փոխանցում է Интерфакс–ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիան ստիպեց վայրէջք կատարել Ռուսաստանից Դամասկոս թռչող ուղևորատար ինքնաթիռին։ Մի քանի ժամ տևած զննումից հետո ինքնաթիռին թույլ տվեցին շարունակել թռիչքը։ Հայտնաբերված բեռն առգրավվել էր։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդեղանը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ հատուկ ծառայություններն ինքնաթիռում հայտնաբերել էին ռազմական սարքավորումներ և զինամթերք։ Ըստ նրա՝ բեռը նախատեսված էր Սիրիայի պաշտպանության նախարարության համար, իսկ ուղարկող կողմը ռուսական ձեռնարկություններից մեկն էր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ