Rolling Stones խումբը վերադառնում է մեծ բեմ
Աշխարհ
Լեգենդար Rolling Stones խումբը հնգամյա «լռությունից» հետո կրկին հանդես կգա մի քանի կենդանի համերգներով: Դա կլինի մեծ իրադարձություն շոու բիզնեսի աշխարհում, քանի որ լրանում է երաժիշտների առաջին ելույթի 50 ամյակը:
Առաջին համերգները կանցկացվեն Լոնդոնում ՝ նոյեմբերի 25-ին և 29-ին: Ամերիկայում խումբը ելույթ կունենա դեկտեմբերի 13-ին և15-ին:
Վերջին անգամ նմանատիպ շոու անցկացվել է 2007 թվականին:
Rolling Stones-ը շրջագայել է շուրջ 32 երկրներով: Ի դեպ, շրջագայությունը մեկնարկել է հենց Լոնդոնում: Կարծես թե այս քաղաքը դարձել է ռոքերների համար հաջողության խորհրդանիշ: Այդ ժամանակ խումբը շրջագայությունից աշխատեց կես միլիարդ ԱՄՆ դոլար, գրում է newsofstars.ru-ն:
Երաժիշտներին կարելի է անվանել իսկական արվեստի և բիզնեսի նմուշ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ