Սանտա Կլաուսը՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու
ԱՄՆ
Ամերիկյան 15 նահանգների ընտրացուցակներում հայտնվելու է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Սանտա Կլաուսը, ով իրական մարդ է և բնակվում է Նևադա նահանգում:
Նախկինում այս թեկնածուի անունը Թոմաս օ’Քոննոր էր, սակայն որոշ ժամանակ առաջ նա երկար սպիտակ մորուք է աճեցրել և պաշտոնապես փոխել իր անունը: Սանտա Կլաուսը 65 տարեկան է, ամուսնացած չէ և նախկինում աշխատել է Նյու Յորքի ոստիկանությունում: Նա կապ չունի ոչ մի քաղաքական կուսակցության հետ և հաղթանակի դեպքում մտադիր է շարունակել զբաղվել իր գործով, այն է՝ նվերներ բաժանել երեխաներին. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնում են, որ Սանտա Կլաուսի անունը քվեաթերթիկների վրա չի լինելու, նա առկա է ընտրացուցակներում: Ուստի եթե մարդիկ ցանկանում են քվեարկել նրա օգտին, ապա պետք է ձեռագրով ինքնուրույն ավելացնեն քվեաթերթիկի վրա նրա անունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանալու են այս նոյեմբերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)