Ռուսաստանը իրանցի զինծառայողներ է տեղափոխել Ուկրաինա. ISW
ՌուսաստանՌուսական զորքերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցող Իրանի հրահանգիչներին ուղարկել են Ուկրաինայի գրավյալ տարածքներ, որպեսզի ռուսական բանակին սովորեցնեն, թե ինչպես օգտագործել դրոն-կամիկաձեները:
Այդ մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):
Աղբյուրի փոխանցմամբ, իրանցի հրահանգիչները տեղակայվել են, մասնավորապես, Ղրիմում և Խերոսնի տարածաշրջանում, որպեսզի ռուս զինվորներին սովորեցնեն՝ ինչպես օգտագործել հարվածային ԱԹՍ-ները:
Նշվում է, որ իրանցի մասնագետները ուղղակի հսկում են «Շահեդ»-ների գործարկումը Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, այդ թվում՝ Նիկոլաևի և Օդեսսայի մարզերում: