Guardian. Սիրիայում ապստամբները ոչնչացրել են կառավարական հակաօդային ուժերի կործանիչը (տեսանյութեր)
Մերձավոր Արևելք
Բրիտանական Guardian պարբերականը, հղում կատարելով տեղական ապստամբների ներկայացուցիչ Ամմար Աբդուլհամիդին, հաղորդում է, որ սիրիացի ապստամբները Հալեպում ոչնչացրել են Սիրիայի կառավարական զորքերի ՄիԳ -21 կործանիչը: Պարբերականի տվյալներով՝ սիրիացի ակտիվիստները տարածել են մի տեսահոլովակ, որում երևում է ոչնչացված ինքնաթիռը:
Սակայն, այսուհանդերձ, այդ տեղեկությունը Սիրիայի պաշտոնական անձինք չեն հաստատել, փոխանցում է Интерфакс-ը:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր ևս երկու տեսահոլովակ, որոնցից մեկում պատկերված է, թե ինչպես են երկու անձինք սպասում շարժական հակահրթիռային համակարգին, իսկ մյուսում արդեն երևում է, որ ապստամբները կրակ են արձակում հակահրթիռային այդ համակարգից մոտակայքով թռչող կործաինիչի ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ