Նյարդաբանները բաժակի մեջ գտնվող ուղեղի բջիջներին սովորեցրել են պինգ-պոնգ խաղալ
Գիտություն և Մշակույթ
Cortical Labs-ի գիտնականները լաբորատոր բաժակի մեջ գտնվող ուղեղի բջիջներին սովորեցրել են վիրտուալ պինգ-պոնգ խաղալ: Արդյունքները հրապարակված են Neuron ամսագրում։
Գիտնականների աշխատանքը առաջին ցուցադրումն էր, որ լաբորատորիայում աճեցված ուղեղի բջիջներին կարելի է սովորեցնել նպատակային առաջադրանքներ կատարել: Մկների սաղմերից և մարդու ցողունային բջիջներից ստացված ուղեղի 800 հազար բջիջ ստացել՝ «DishBrain» անվանումը։ Դրանք աճեցվել են միկրոէլեկտրոդների զանգվածների վրա, որոնք կարող էին խթանել բջիջները և կարդալ դրանց գործունեությունը:
DishBrain-ի աշխատանքը սկզբունքորեն տարբերվում է սիլիցիումի վրա հիմնված «արհեստական ուղեղից»։ Նրա ինքնակազմակերպման սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ նոր սերնդի պրոցեսորների համար։ Բացի այդ, նման համակարգերը կհեշտացնեն դեղերի և այլ նյութերի ուսումնասիրությունը։ Հեղինակներն արդեն սկսել են ուսումնասիրել էթանոլի ազդեցությունը DishBrain-ի «մտածողության» վրա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)