Մոսկվայի բնակչին ձերբակալել են ուկրաինական երաժշտություն լսելու համար
Ռուսաստան
Մոսկվայի բնակիչը 15 օրով ձերբակալվել է ուկրաինական երաժշտություն լսելու համար:
Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Մոսկվայի Տվերսկոյ շրջանային դատարանը մայրաքաղաքի բնակիչ Անտոն Ուսովին 15 օրով ձերբակալելու և 50.000 ռուբլի տուգանք նշանակելու մասին վճիռ է կայացրել ուկրաինական երաժշտություն լսելու համար:
Ինչպես հայտնել է Ուսովի կինը, ամուսնուն ձերբակալել են ճանապարհային ոստիկանները՝ նկատելով, որ նա ավտոմեքենայում ուկրաինական երաժշտություն է լսում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)