Մարկ Ցուկերբերգը պատմել է, թե երբ մարդկությունը կկարողանա հաղորդակցվել հոլոգրամների միջոցով
Գիտություն և Մշակույթ
Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կանխատեսել է, որ մինչև 2027 թվականը մարդկությունը կկարողանա միմյանց հետ շփվել հոլոգրամների տեսքով։ Այս մասին միլիարդատերը հայտարարել է վերլուծաբան Բեն Թոմփսոնի հետ Stratechery փոդքասթի եթերում։
«Կարծում եմ՝ ոչինչ չի խանգարի մեզ ունենալ այս փոդքաստը հինգ տարի անց և պարզապես լինել հավելյալ իրականության ակնոցով: Դա նման կլինի նրան, որ դու դեռ Թայվանում ես, իս քո հոլոգրամն այստեղ է՝ Meta-ի գլխավոր գրասենյակում: Եվ բոլորին կթվա, որ զրուցակիցը իր կողքին է»,- ասել է Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ նման հանդիպումներ ու զանգեր անցկացնելու համար բավական է փոխանցել մարդու 3D մոդելը։ «Ես կարող եմ դա ձեզ տալ, այնպես որ դա պարզապես տեսազանգ չի լինի, մենք իսկապես կարող ենք միասին շփվել, դա չափազանց համոզիչ տեսք կունենա», - հավելել է գործարարը:
Փոդքաստում զրուցելիս Ցուկերբերգը նաև նշել է, որ ցանկանում է ավելի շատ ինտերակտիվ փորձառություններ ստեղծել մետատիեզերքում, որպեսզի ամրապնդի մարդկային հաղորդակցությունը հեռավորության վրա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)