Վստահ եմ, որ այս հանդիպմանը կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը
ՏեսանյութերՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին, բացման խոսքում Լավրովը ողջունել է իր գործընկերներին՝ նշելով, որ հյուրընկալ Աստանայում լավ առիթ է այդ թեմայի շուրջ շփվելու:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ առանձին թեմա է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով սահմանազում իրականացնելու մասին պայմանավորվածությունների ՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ:
«Ժամանակն անցնում է արագ, իրադարձությունները զարգանում են արագ: Այս կապակցությամբ, կարծում եմ, որ այսօր հարմար առիթ է շփվելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին իրենց կողմից ստորագրված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Ուրախ եմ այդ հնարավորության համար։ Վստահ եմ, որ այս հանդիպմանը մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել»,- եզրափակել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)