Բրիտանիայում կառուցել են առաջին էկոփողոցը
Աշխարհ
Անգլիական Սաութ Շիլդս քաղաքում հայտնվել է մի ամբողջ փողոց, որը կառուցված է նորագույն էկոտեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Նախագիծը մշակել է Four Housing Group-ը: Ներկայումս կառուցված 21 էկոտներում բնակվում է 52 մարդ: Բոլոր շինությունները կառուցված են փայտանյութից: Տների տանիքներին տեղակայված են արևային մարտկոցներ, ինչը նվազեցնում է էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ զուգարանների համար օգտագործվում է անձրևաջուրը, որը կուտակվում է ստորգետնյա ամբարներում:
Անսովոր փողոցի բնակիչներին առաջարկում են հատուկ դասընթացներ անցնել՝ էկոտեխնոլոգիաները ճիշտ օգտագործելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ