ԱՄՆ-ում սկսվել են սեպտեմբերի 11-ի գործով լսումները
ԱՄՆ
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչների գործով նախնական լսումները վերսկսվել են հոկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի Գուանտանամո ռազմական բազայում. հայտնում է Reuters-ը:
Մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գործընթացի գաղտնիության աստիճանը:
Գաղտնի լսումների քանակը կրճատելու պաշտոնական ցանկություն ունեն արտահայտել նաև ԶԼՄ-ները:
Նոր նստաշրջանի առաջին նիստի ընթացում կասկածյալները համագործակցում էին փաստաբանների հետ և պատասխանում դատավորի հարցերին՝ ի տարբերություն նախորդ լսումների, երբ նրանք աղոթքներ էին կարդում, չէին լսում թարգմանությունները և արհամարհում էին դատավորին:
Հինգ կասկածյալները մեղադրվում են 2976 մարդու սպանության, հանցավոր դավադրության, ահաբեկչության, օդանավի առևանգման և այլ հանցագործությունների մեջ:
Դատի սկիզբը սպասվում է 2013 թվականից ոչ շուտ: Եթե կասկածյալները մեղավոր ճանաչվեն, նրանց սպասվում է մահապատիժ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)