Պուտինը ցավակցել է Էրդողանին՝ Բարտին նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի կապակցությամբ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Բարտին նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:
«Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհված հանքափորների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը միչ այս պահը հասել է 28-ի:
Նշվում է, որ 11 տուժած գտնվում է հիվանդանոցներում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)