Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ կպաշտպանեն Միութենական պետությունը
Ռուսաստան
Ռուս-բելառուսական զորքերի տարածաշրջանային խումբը անցել է առաջադրանքների կատարմանը՝ ի պաշտպանություն Միութենական պետության:
Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:
Միաժամանակ, Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ անցած շաբաթվա վերջից հանրապետություն է սկսել ժամանել ռուսաստանցի զինծառայողների առաջին խումբը:
Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության ղեկավար Վալերի Ռևենկոն նշել է, որ զորքերի տարածաշրջանային խմբի կազմում ընդգրկվելու են մինչև 9000 զինծառայող, մոտ 170 տանկ, մինչև 200 զրահամեքենա և այլ ռազմատեխնիկական միջոցներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)