Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ 

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը: Օրակարգում 2 հարց էր՝ ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2011թ. տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվության և ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարության նախագծի ներկայացում և քննարկում:1. Օրակարգը հաստատելուց հետո ՀՀ ԱՊՏ պետ Հ. Մանուկյանը ներկայացրեց տեսչության կատարած հիմնական աշխատանքները: 2011թ.աշխատանքային օրենսդրության կիրարկման վերաբերյալ կազմակերպվել է 303 սեմինար-խորհրդատվություն, որին մասնակցել է 6891 գործատուի ներկայացուցիչ, աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ 1015 քաղաքացիներից ստացվել է 523 դիմում-բողոք, որոնց հիման վրա հարուցվել են վարչական վարույթներներ, վերականգնվել է 888 քաղաքացու աշխատանքային խախտված իրավունքը, ըստ անհրաժեշտության ստուգումների արդյունքում վերականգնվել է 178.146.977 դրամ աշխատավարձ, հավելումներ, վերջնահաշվարկներ և այլն: Նույն ժամանակահատվածում իրականացվել է 735 ստուգում, արձանագրվել է անօրինական աշխատանքի 1260 դեպք, չվճարված, վճարման ենթակա 842.083.116 դրամ աշխատավարձ:

Հայտնաբերված խախտումների վերլուծությունից պարզվում է, որ դրանց 42%-ը վերաբերվում են չվճարված աշխատավարձին, 24%-ը՝ անօրինական աշխատանքին, 34%-ը աշխատանքային օրենսդրության այլ խախտումներ են:

Պարոն Մանուկյանը ներկայացրեց նաև մի շարք իրավական ակտերի ստեղծմաը տեսչության մասնագետների մասնակցության, միջազգային համագործակցության, հանրային իրազեկման և կատարած այլ աշխատանքների մասին և պատասխանեց նիստի մասնակիցների հարցերին: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

2. ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարության նախագիծը ներկայացրեց նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը: Նա խոսեց ռազմավարության ստեղծման անհրաժեշտության, մշակման փուլերի, սոցիալական գործընկերների մասնակցության, ռազմավարությունից բխող միջոցառումների ժամանակացույց ներառված գործողությունների ժամկետների, պատասխանատուների մասին, պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Որոշվեց ռազմավարության նախագիծը ևս ընդունել ի գիտություն:

3. Նիստի ընթացքում հնչեցին մի քանի առաջարկություններ, մասնավորապես՝ եռակողմ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել.

զբաղվածության ամենամյա պատական ծրագրի կատարողականի հաշվետվությունըինտեգրված սոցիալական ծառայությունների նոր մոդելը2013թ պետական բյուջեի նախագծի սոցիալական ապահովության մասի հիմնական փոփոխություններըանդրադառնալ հանձնաժողովի աշխատակարգին և կառուցվածքին' օգտագործելով Լիտվայի փորձըլայնորեն հրապարակայնացնել նիստերի որոշումները, ստեղծել իրազեկման միասնական հարթակ:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով որոշվեց նշված հարցերն ըստ հրատապության ներառել հաջորդ նիստերի օրակարգ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև անհրաժեշտության դեպքում հրավիրել արտահերթ նիստեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին
Ամենադիտված