ԵՄ-ն 10 մլն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին ՆԳՆ-ն հիմնելու համար (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի կառավարությանը՝ նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության հիմնադրման ու ոստիկանության բարեփոխումների համար։
Աջակցությունը կառավարությանը կտրամադրվի «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հսատատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում, որին կառավարությունը համաձայնություն է տալու հոկտեմբերի 20-ի նիստում։
Տեխնիկական աջակցության ծրագրով աջակցություն կտրվի միգրացիոն ծառայությունների բարելավման համար՝ խթանելու լավ կառավարվող և ապահով շարժունությունը։ Շահառու մարմիններ են լինելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Միգրացիոն ծառայությունը, ոստիկանությունը։
Հայաստանն այս ծրագրի շրջանակում համաֆինանսավորման պարտավորություն չի ունենալու։