Տիգրան Սարգսյան. Հանցավորության առավել վտանգավոր դրսևորումների դեմ անհրաժեշտ է միասնական և արդյունավետ դիմակայություն
Աշխարհ
Այս մասին է խոսել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Երևանում՝ Կառավարության ընդունելությունների տանը, անցկացվող Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի բացման ժամանակ:
«Ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների և զենքի անօրինական շրջանառությունը, անօրինական միգրացիան և թրաֆիքինգը քաղաքական և տարածքային սահմաններ չեն ճանաչում: Այս երևույթներն այսօր իրենցից ներկայացնում են մեծ մարտահրավերներ, իրական ուժ՝ ունակ հակադրվելու պետական ինստիտուտներին և հանդիսանալու լուրջ սպառնալիք պետությունների ազգային անվտանգության ապահովմանը: Հանցավորության միջազգայնացման գործընթացների և հանցավորության առավել վտանգավոր դրսևորումների դեմ անհրաժեշտ է միասնական և արդյունավետ դիմակայություն: Վստահ եմ՝ այսօրվա նիստն ուղղված կլինի այսպիսի համագործակցության զարգացմանը»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ այսօրվա Խորհրդի նիստում քննարկվելիք հարցերը հրատապ են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համար (ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդած տվյալներով):


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի