Միշել Օբաման արդեն քվեարկել է նախագահի իր թեկնածուի օգտին (լուսանկար)
Աշխարհ
Այս մասին ԱՄՆ-ի առաջին տիկինը գրառումներ է կատարել twitter միկրոբլոգի իր էջում.
«Ես հենց նոր իմ քվեաթերթիկը գցեցի փոստարկղի մեջ: Չկարողացա համբերել ընտրությունների օրվան»:
Ընդ որում գրառման վերջում դրված են «mo» ինիցիալները, ինչը վկայում է այն մասին, որ Միշել Օբաման անձամբ է կատարել այդ գրառումը, նկատում է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահի կինը twitter-ում նաև հրապարակել է նկարը ծրարով, որի մեջ է գտնվում քվեաթերթիկը:
«Ես շատ ոգևորված եմ. այսօր առավոտյան ես ժամկետից շուտ քվեարկել եմ Բարաք Օբամայի օգտին: Ես այսօր քվեարկել եմ իմ ամուսնու օգտին: Այժմ իմ քվեաթերթիկը ուղևորվում է Իլինոյս՝ իմ հարազատ նահանգ: Այնպես որ, կներեք, ես մի քիչ հուզված եմ: Ինձ մոտ ընտրությունների օրն այսօր է»,- հայտարարել է Միշել Օբաման՝ ելույթ ունենալով Օհայոյի ընտրողների առջև, գրում է РИА Новости-ն:
Սպասվում է, որ Բարաք Օբաման ժամկետից շուտ քվեարկելու է Չիկագոյում (Իլինոյս) հոկտեմբերի 25-ին: Նա բազմիցս կոչ է արել ամերիկացիներին` օգտվելու ժամկետից շուտ քվեարկելու հնարավորությունից, ինչպես անձամբ, այնպես էլ քվեաթերթիկը փոստով ուղարկելու միջոցով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ