"The Washington Post"-ը գրել է Մեթյու Բրայզայի և ԱՄՆ-ում հայկական լոբբիի ազդեցության մասին
ԱՄՆ
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի սենատի ներկայացուցիչների պալատը մեկ ամսով երկարացրեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզայի դիվանագիտական ժամկետն, այն պայմանով, որ Բրայզան մեկ ամիս հետո նորից պետք է մեկնի Վաշինգտոն Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի իր թեկնածության հարցը սենատի կողմից նորից քննարկելու համար:
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արդեն երկու անգամ մերժել է Բրայզայի երկրորդ ժամկետի թեկնածությունը: Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի ժամկետը երկարաձգելու սենատի քննարկման ժամանակ, ինչպես Բրայզայի՝ առաջին անգամ Բաքվում դեսպան նշանակվելու ժամանակ, այնպես էլ երկրորդ ժամկետի քննարկման ժամանակ ԱՄՆ-ի հայկական լոբբին հանդես է եկել ընդդեմ Բրայզայի նշանակման: Հայամետ սենատորներ Բոքսերը և Մենենդեսը Բրայզայի թեկնածությանը դեմ են քվեարկել: Հայամետ սենատորները նրա թեկնածությանը դեմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտողական դիրքորոշման համար:
Սակայն, ինչպես կարծիք է հայտնում հոդվածի հեղինակ Ֆրեդ Հյաթը, նախագահ Օբամայի կողմից Բրայզայի երկրորդ ժամկետի երկրարաձգումը արտացոլում է Միացյալ Նահանգների ազգային շահը նեղ անձնական շահերին ծառայեցնելու քաղաքականությունը:
Ըստ հոդվածագրի` Բրայզայի դիվանագիտական ժամկետի երկարաձգման "պատմությունը" սկսվել է ոչ Ադրբեջանում և ոչ էլ՝ Հայաստանում. "Եթե Բրայզայի՝ Բաքվում դեսպան նշանակվելու առաջին ժամկետի քննարկաման ժամանակ հայկական լոբբիի շնորհիվ հաջողվեց խոչընդոտել նրա նշանակումը, ապա սենատում Բրայզայի երկրորդ ժամկետի վերաբերյալ քննակումների ընթացքում, ադրբեջանական և թուրքական լոբբիի շնորհիվ, հաջողվեց երկրաձգել Բրայզայի դիվանագիտական գործունեության ժամկետը", - կարծում է ֆրեդ Հյաթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)