Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
ՌուսաստանԱդրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Առաջին ալիքով «Մեծ խաղ» հաղորդաշարի թողարկման հետ կապված։
«Հաղորդման ընթացքում ազգությամբ հայ ռուսաստանցի քաղաքագետներն ու փորձագետները հանդես են եկել անկեղծ հակաադրբեջանական հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Այդ կապակցությամբ պաշտոնական բողոքի նոտա է ուղարկվել ՌԴ ԱԳՆ։
Ադրբեջանական կողմը Ռուսաստանից պահանջել է հրատապ միջոցներ ձեռնարկել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների սադրիչ գործողությունները դադարեցնելու և հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։