The Daily Star. Հռոմի պապը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Դամասկոս
Մերձավոր Արևելք
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս` «արտահայտելու իր եղբայրական համերաշխությունը ողջ բնակչությանը», գրում է The Daily Star-ը` վկայակոչելով Վատիկանի թիվ երկրորդ պաշտոնյայի` կարդինալ Տարկիզիո Բերտոնեի զեկույցը, որը հաղորդվել էր Վատիկանի ռադիոյով:
«Մենք չենք կարող պարզապես դիտորդներ լինել Սիրիայում ծավալվող իրավիճակին», - նշել է Բերտոնեն Վատիկանում կայացած եպիսկոպոսների համաշխարհային սինոդի ժամանակ՝ ավելացնելով, որ եպիսկոպոսները աջակցում են Պապի որոշմանը:
Ինչպես նշում է Agence France-Presse-ը, պատվիրակության կազմում են լինելու Նյու Յորքի արքեպիսկոպոս կարդինալ Թիմոթի Դոլանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի արքեպիսկոպոս կարդինալ Լորան Մոսենգվոն և Վատիկանի՝ արտաքին հարաբերությունների և միջկրոնական երկխոսության գծով գլխավոր պաշտոնյաները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ