Ուկրաինայի կենտրոնական հատվածում օդային հարձակման ազդանշան է հնչել
Համաշխարհային ՄամուլՀոկտեմբերի 25-ին Ուկրաինայի կենտրոնական շրջաններում օդային հարձակման ահազանգ է հնչել։ Այս մասին հայտնել են Կիևի, Չերկասիի և Կիրովոգրադի շրջանների իշխանությունները։
Օդային տագնապ է հայտարարվել նաև Ժիտոմիրի, Չեռնիգովի և Վիննիցայի շրջաններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդային տագնապ է հայտարարվել Կիևում և Կիևի մարզում։
Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հոկտեմբերի 10-ից՝ Ղրիմի կամրջի պայթեցումից երկու օր անց: Հոկտեմբերի 22-ին նոր լայնածավալ հրետակոծություն է իրականացվել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները շարունակում են վերացնել ռուսական հարվածների հետևանքները։ Նրա խոսքով՝ միայն հոկտեմբերի 22-ին տուժել են Վոլինը, Օդեսան, Խմելնիցկին, Կիրովոգրադը, Դնեպրոպետրովսկը, Ռիվնեն, Զապորոժիեն և այլ շրջաններ։
Հոկտեմբերի 23-ին Ուկրաինայի «Ուկրեներգո» ազգային էներգետիկ ընկերությունը հայտարարեց Կիևի, ինչպես նաև Չեռնիգովի, Չերկասի և Ժիտոմիրի շրջանների բնակիչներին էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումների մասին։